Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանը, եթե վերջինս «կեղտոտ ռումբ» կիրառի». Թրամփ

«ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանը, եթե վերջինս «կեղտոտ ռումբ» կիրառի». Թրամփ
75
Այսօր, 10:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղեկություններ ունի, որ Իրանը դիտարկում է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը։ «Կան նշաններ, որ Իրանը հետաքրքրվում է գազերով, կենսաբանական զենքով…»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ամերիկացիները չպետք է անհանգստանան, թե նման զենք կարող է կիրառվել ԱՄՆ-ի տարածքում։ «Ես այդպես չեմ կարծում։ (...) Լսեք, եթե դա տեղի ունենա, մենք կոչնչացնենք նրանց», — հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ CNN-ը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանը մշակում է Վաշինգթոնում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ մահափորձեր իրականացնելու ծրագրեր՝ «կեղտոտ ռումբի» կամ քիմիական զենքի կիրառմամբ։