Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Աշխարհում խաղաղություն է, երբ խոշոր տերությունները համերաշխ են»․ Սի Ծինփին

«Աշխարհում խաղաղություն է, երբ խոշոր տերությունները համերաշխ են»․ Սի Ծինփին
61
Այսօր, 14:37

Երբ խոշոր տերությունները համերաշխ են, ամբողջ աշխարհում խաղաղություն է տիրում։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
«Իսկ երբ նրանք հակամարտում են, աշխարհում քաոս է», — ասել է Չինաստանի առաջնորդը։

Նրա խոսքով՝ խոշոր տերությունների միջև դրական փոխգործակցությունը մի քանի տարբերակներից մեկի ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։

Ինչպես նշել է Սի Ծինփինը, Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է համագործակցեն գլոբալ խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղության և կայունության համատեղ ապահովման գործում։