Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել

Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Երեք պետությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել ներկայիս միջազգային իրավիճակի շուրջ և հայտնել իրենց հանձնառությունը՝ պահպանելու ռազմավարական կայունությունն ու միջազգային անվտանգությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Հռչակագրում շարադրված են մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ղեկավարները քննարկել են հանդիպման ընթացքում։
Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, հայտարարել են կազմակերպության բարեփոխմանը աջակցելու իրենց մտադրության մասին։ Երեք երկրների ղեկավարները կարծում են, որ նման բարեփոխումը ՄԱԿ-ին հնարավորություն կտա արդյունավետորեն արձագանքել գլոբալ մարտահրավերներին և իրականացնել իր հիմնարար առաքելությունը՝ կապված միջազգային խաղաղության և անվտանգության հետ։
Երեք պետությունները մտադիր են ավելացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ «ի շահ բոլոր երկրների», ինչպես նաև հաստատել են բոլոր երկրների էներգամատակարարման կայունության կարևորությունը։
Ղեկավարներն ընդգծել են պետությունների համաձայնության սկզբունքի, ինչպես նաև պաշտոնական ներկայացուցիչների անձեռնմխելիությունների պահպանման կարևորությունը։ Նրանք նաև նշել են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ մարմիններ չպետք է դուրս գան իրենց լիազորությունների շրջանակից։
Երեք պետությունների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և որ այն երբեք չպետք է սանձազերծվի։ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել երկխոսությունը՝ ուղղված միջուկային ռիսկերի նվազեցմանը և միջուկային զենքի տարածման կանխմանը։

«Ադրբեջանցիների ՀՀ տեղափոխումը համադրելի չէ հայերի՝ Արցախ վերադարձի հետ»․ Արեգա Հովսեփյան
716:06
«Երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի»․ Արմեն Աշոտյան
2616:00
«Փաստորեն ռուսամետ ընդդիմությունը դեմ է նաև Փաշինյանի պաշտոնավարումն ավարտվելուն»․ Դանիել Իոաննիսյան
3715:54
Թրամփը Պուտինի և Սի Ծինփինի հետ պատմական հանդիպումից հետո մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
9315:43
«Հրաժարականի հնարավորությունը կա նաև այս օրերին․ երկիրն էլ կփրկվի, ինքն էլ, միակ քաշվողը կլինի Ալիևը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6715:30
«Նիկոլ Փաշինյանը բանանային ճամփորդությունից հետո գտնվում է շատ ծանր հոգեվիճակում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6115:24
«Բա էդ ո՞նց ա՝ դուք կարաք գնահատական ունենալ, որ ես դավաճան եմ, հողատու եմ, մարդկանց կյանքեր եմ խլել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5915:12
Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումն ավարտվել է (տեսանյութ)
11315:06