«ԱՄՆ ԱԱԳ-ն արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում վերացնել ներքին ցանցի խափանումը»․ #NBC

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ներքին համակարգչային ցանցը նոյեմբերի 17-ին տեղի ունեցած խափանումից հետո դեռ չի վերականգնվել։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է NBC News-ը։ Աղբյուրների հաղորդմամբ՝ տեխնիկական խնդիրների պատճառով գործակալության որոշ աշխատակիցներ ստիպված են եղել արդեն երրորդ օրն անընդմեջ աշխատել տնից։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խափանումը որոշ անհարմարություններ է առաջացրել, սակայն չի ազդել ԱԱԳ-ի՝ ամբողջ աշխարհում ռադիոէլեկտրոնային հետախուզություն իրականացնելու և կիբերանվտանգության ապահովման աշխատանքների վրա։ Ավելի վաղ CNN-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱԱԳ ցանցի տեխնիկական խափանումն ազդել է նաև Ջորջիա նահանգում գտնվող օբյեկտի վրա, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքի հետ կապված ռադիոէլեկտրոնային հետախուզության և կիբերգործողությունների համար։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքի հետ զրույցում ընդունել է, որ ԱԱԳ ցանցի լիարժեք հասանելիության վերականգնման աշխատանքներն ընթանում են սպասվածից ավելի դանդաղ։

«ԱՄՆ ԱԱԳ-ն արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում վերացնել ներքին ցանցի խափանումը»․ #NBC
3510:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3410:00
«Քաղաքում առկա բոլոր խնդիրներն իշխանության համակարգային տապալումների հետևանքն են»․ Տիգրան Աբրահամյան
3209:54
Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. «Ժողովուրդ»
5409:24
«Իսրայելի հետախուզության ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ին վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները». #WSJ
13909:07
«Ուկրաինայի անվտանգության երաշխիքները հիմնված կլինեն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա». Քուշներ
15609:01
«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
11403:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
11902:06