«Ադրբեջանում իմ ձերբակալությունը 2017թ. դեպի Արցախ զբոսաշրջիկների թվի կրկնապատկման պատճառ դարձավ». Լապշին
1289 Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ., 17:05 Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նոր գրառում է կատարել իր puerrtto.livejournal.com բլոգում՝ կրկին պատմելով ընթացիկ տարում 9 ամիս ադրբեջանական բանտում անցկացնելու դառը փորձի մասին: «2017-ն ինձ համար հեշտ տարի չէր, քանի որ տարվա 9 ամիսը ես Արցախ այցելելու համար անց եմ կացրել ադրբեջանական բանտում: Ինձ բաժին էր ընկել դառնալ ադրբեջանական կլանների կեղտոտ քաշքշուկների ականատեսը, իմանալ Ալիևների ընտանեկան հակասությունների մասին, թռչել Բաքվի սուլթանի կնոջ անձնական օդանավով, սեփական աչքով տեսնել ու լսել մուսուլմանական այս երկրում հանուն իշխանության ու նավթադոլարների տարվող գզվռտոցի, նրանց ռասիզմի ու արցախյան հակամարտության պատճառով ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլև առհասարակ այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ տածած ատելության մասին»,- գրել է Լապշինը: «Գաճաճ պետություն Ադրբեջանն, իմ օրինակով փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին, հասավ հակառակ արդյունքի ու նպաստեց, որ 2017թ. Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն ի տարբերություն նախորդ տարվա կրկնապատկվեց»,-նկատել է Լապշինը: Բլոգերը մանրամասնել է, որ այդ զբոսաշրջիկների շարքում էին իր ընկերներից մի քանիսը, որոնք «հրաշալի երկրամասի՝ Արցախի, նրա մշակույթի, ժողովրդի, բնության, ճարտարապետական հուշարձանների մասին հետաքրքիր ֆիլմ են նկարահանել»: «Անպայման դիտեք, վստահ եմ, որ դուք ևս կցանկանաք այնտեղ այցելել»,- եզրափակել է Լապշինը՝ հրապարակելով նաև մերձբալթյան երկրներից մի շարք բլոգերների կողմից ստեղծված TravelBlog.lv նախագծի՝ Արցախի մասին պատմող ֆիլմի թրեյլերը: |
Ոստիկանությունը հերքում է
2600:48Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկանին
6100:18ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. տասնյակ պայմանագրային զինծառայողներ միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ)
8600:00«Սկսել եք մեկդ մեկի կասկածել». Բագրատ Սրբազանը հանդարտության կոչ արեց (տեսանյութ)
86Երեկ, 23:18Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Կիրանցում է
77Երեկ, 23:06Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
74Երեկ, 23:00Կիրանցի մոտ ճանապարհը շարունակում է մնալ փակ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
80Երեկ, 22:54«Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները». Վարազդատ Հարությունյան
75Երեկ, 22:30