Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«ՊՆ-ն պարտավոր է այս տեղեկությունը հերքել կամ հաստատել». Փաշինյան

«ՊՆ-ն պարտավոր է այս տեղեկությունը հերքել կամ հաստատել». Փաշինյան
506
Երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ., 21:10

«ՊՆ-ն պարտավոր է այս տեղեկությունը հերքել կամ հաստատել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի այսօրվա հրապարակմանը:

««ՀԺ»-ի տեղեկություններով, հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել:

Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Տեղեկացանք, որ զինծառայողներց մեկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Մյուս զինծառայողին այսօր տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը»,- գրում է լրատվամիջոցը: