Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Ալիևն ազատեց իր ձեռքերը Ղարաբաղի հարցում. նա թաքնվում է Պուտինի թիկունքում. «Ժամանակ»

Ալիևն ազատեց իր ձեռքերը Ղարաբաղի հարցում. նա թաքնվում է Պուտինի թիկունքում. «Ժամանակ»
153
Չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ., 10:05

«Ժամանակ»-ը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ուներ, որ մինչև հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ինչ-որ արդյունքի կհասնի Ղարաբաղի հարցում, կկարողանա մեկ-երկու շրջան «պոկել» Հայաստանից բանակցությունների միջոցով և այդ հայրենասիրական ալիքի վրա կկառուցի իր ընտրարշավը, բայց հիմա արդեն բանակցությունների ընթացքից պարզ է, որ դա հնարավոր չէ: Եվ այս իրավիճակում Ալիևը որոշել է տեղափոխել ընտրությունների օրը հոկտեմբերից ապրիլ՝ նախ, Ռուսաստանի հնարավոր միջամտությունից ապահովագրվելու և եվրոպացիների քննադատությունից խուսափելու, մյուս կողմից էլ՝ արձակել իր ձեռքերը Ղարաբաղի հարցում, կախված չլինի ղարաբաղյան գործոնից: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: