Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․«Հրապարակ»
![]() 178 Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են փակ պահել, փորձելով կանխել իշխանությունների ծրագիրը։ Կիրանցի հատվածում ճանապարհի մի մասը, մասնավորապես կամրջի հատվածը, ըստ հրապարակված քարտեզի, անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Սակայն երեկ առավոտյան գյուղի բնակիչներից ոմանք կամրջից վերեւ ավտոմեքենա են նկատել։ Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական հերթափոխի անվան տակ դիրքեր են բարձրացրել սակրավորների, որ այս հատվածն էլ ականազերծեն ու ապահով հանձնեն թշնամուն, ինչպես արեցին Ոսկեպարում։ Բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ գյուղից երեւում է նաեւ ծանր տեխնիկա, ինչը եւս վկայում է, որ դիրքերի քանդման գործընթացը սկսվել է։ Ի դեպ, երեկ մի ողբերգական լուր էլ ստացանք՝ ականազերծման աշխատանքներ կատարելիս զինվոր էր պայթել ականի վրա: ՊՆ-ից հավատացնում էին, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, բայց դրանում դեռ պետք է համոզվել: Այս ականազերծման աշխատանքներն ամենավրդովվեցուցիչն էին վերջին իրադարձությունների մեջ․ մարդիկ ասում էին՝ ականազերծում են, որ ոչ մի ադրբեջանցի զինծառայող չտուժի, որ եթե պայթեն, ապա հայ ականազերծողները պայթեն: Ալիեւն արդեն չի բավարարվում ականապատման քարտեզները պահանջելով, այլ ստիպում է, որ հայերն իրենց ձեռքով ականազերծեն իրենց իսկ դրած ականները եւ մաքուր ու անվտանգ հանձնեն իրեն»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
