Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ա լիգա․ «Ուրարտու»-ն՝ բաց կթողնի փլեյ-օֆֆ փուլը, 6 թիմ կպայքարի կիսաեզրափակչի համար

Ա լիգա․ «Ուրարտու»-ն՝ բաց կթողնի փլեյ-օֆֆ փուլը, 6 թիմ կպայքարի կիսաեզրափակչի համար
389
Երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ., 14:00

Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության երկրորդ երկրորդ շրջանի վերջին՝ 14-րդ տուրի հանդիպումները: Տուրի առաջին խաղում «Արթիկ»-ը սեփական հարկի տակ 61։48 հաշվով առավելության է հասել «Ինժեներ»-ի նկատմամբ։ «Ուրարտու»-ն իր խաղադաշտում խոշոր՝ 106։68 հաշվով հաղթել է «Գրանդ սպորտ»-ին: Տուրի վերջին՝ «Շիրակ»-«Արցախ» հանդիպումը կկայանա երեքշաբթի։ Այդ խաղով կավարտվի Ա լիգայի երկրորդ շրջանը։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Ուրարտու»-ն։ Մարտի սկզբին կմեկնարկեն փլեյ-օֆֆի խաղերը։ «Ուրարտու»-ն՝ որպես առաջատար, բաց կթողնի փլեյ-օֆֆը։ Մյուս վեց թիմերը կպայքարեն կիսաեզրափակիչ անցնելու համար։