«Հայաստանն սպառազինության համար Ռուսաստանից մեծ բոնուսներ է ստանում». Կոնովալով
1851 Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 14:55 Երեկ Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել էր 2013-2017թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին նոր զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը վերջին 2 տարում 124 միլիոն դոլարի չափով սպառազինություն է ներմուծել, իսկ Ադրբեջանը՝ 551 միլիոն դոլարի չափով: Զեկույցում ասվում էր, որ մատակարարումների 100%-ը Հայաստան է ներկրվել Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը, բացի Ռուսաստանից, զենք է ստացել Իսրայելից, Չեխիայից, Սլովակիայից և այլ երկրներից: Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը կարծիք է հայտնել, որ դեպի Հայաստան սպառազինության մատակարարման ռուսական «մենիշխանությունը» և սպառազինություն մատակարարող երկրների քանակը մեծացնելու Ադրբեջանի փորձերն իրենց օբյեկտվի պատճառներն ունեն, սակայն արդյունքում ստացվում է, որ երկու երկրների կողմից ձեռք բերված պաշտպանողական և հարձակվողական սպառազինությունները միանման են և հավասար, ինչն, ըստ փորձագետի, տարածաշրջանում ապահովում է ուժի հավասարակշռությունը: «Հայկական կողմից լուրջ տեղաշարժեր կան սպառազինության շուկայի դիվերսիֆիկացման հարցում, ադրբեջանական կողմից՝ նույնպես: Սակայն զենքի այն տեսակները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանից, լրացնում են միմյանց, ինչը երաշխավորում է այն, որ կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմ սկսելուն»,- Rusarminfo-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետը: Կոնովալովը նաև նշել է, որ Ադրբեջանը զենք է գնում տարբեր երկրներից, քանի որ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունի, իսկ Հայաստանը Ռուսաստանից «մեծ բոնուսներ» է ստանում, և այդ իսկ պատճառով, ըստ նրա, հետագայում ևս կշարունակի օգտվել ռուսական ռազմական շուկայից: |
«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
187Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
121Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
149Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
145Երեկ, 16:54«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան
144Երեկ, 16:48«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
149Երեկ, 16:30«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց
212Երեկ, 16:24Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
153Երեկ, 15:54