ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում դիտարկում է անցկացրել
1991 Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 14:15 Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): |
Բողոքի ակցիա՝ Վաղարշապատ քաղաքում
4611:52Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը (տեսանյութ)
5611:48Վիճաբանություն՝ «Հաղթանակ» զբոսայգում
7211:06«Հողատու՛», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն» գրություններով պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում (լուսանկար)
7110:48«Հանձնարարել են ստուգել Երևան մտնող բոլոր բեռնատարները»․ Արմեն Հովասափյան (տեսանյութ)
8910:00Թուրքիայի դրոշներ ծածանելով՝ վանկարկում են Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
13309:30Իրազեկման ակցիա՝ Դավիթաշենում
12509:24Բեռնատարը փակել է Ազատության պողոտան (տեսանյութ)
10809:18