Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Մանուէլ Պետրոսյանը հաղթանակով մեկնարկեց «Շարժա Մասթերս»-ում․ այլ արդյունքներ

Մանուէլ Պետրոսյանը հաղթանակով մեկնարկեց «Շարժա Մասթերս»-ում․ այլ արդյունքներ
705
Ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ., 17:00

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկեց «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարը: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31 կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն է:

Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մեկնարկային տուրում արցախցի Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի վարպետ Ահմեդ Ֆարիդի նկատմամբ, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցը պարտիային չէր ներկայացել և մեր շախմատիստին շնորհվեց տեխնիկական հաղթանակ:
Առաջին տուրում գրեթե բոլոր ֆավորիտները հեշտորեն հաղթանակներ տոնեցին. հաղթանակ չտոնեց միայն մրցաշարի 4-րդ դասակարգված շախմատիստ և Սևանա լիճ 2017 մրցաշարի հաղթող Ամին Բասեմը, ով ոչ-ոքի խաղաց չինացի պատանի շախմատիստ Մա Լինի հետ: