Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Տիգրան Պետրոսյանը «Շարժա մասթերս»-ի առաջատարներին հետապնդողների խմբում է

Տիգրան Պետրոսյանը «Շարժա մասթերս»-ի առաջատարներին հետապնդողների խմբում է
525
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 13:15

ԱՄԷ-ում շարունակվում է «Շարժա մասթերս» միջազգային մրցաշարը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում են Տիգրան Լ․ Պետրոսյանը և արցախցի Մանուէլ Պետրոսյանը։ Մրցաշարում կայացել է 9 տուրից 5-ը։ Տիգրանն իր ակտիվում ունի 4 միավոր և կիսում է 3-17-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է։ Մանուէլը վաստակել է 3․5 միավոր և կիսում է 18-31-րդ տեղերը։

Շարժա մասթերսում կա 2 առաջատար՝ 5 միավորով։ Այսօր տեղի են ունենալու 6-րդ տուրի խաղերը։ Տիգրան Պետրոսյանը սպիտակներով մրցելու է Պավել Էլյանովի հետ, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Վլադիսլավ Արտեմիևի։