Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Բակո Սահակյանն ընդունել է Ա լիգայի հաղթող «Արցախ» թիմի անդամներին

Բակո Սահակյանն ընդունել է Ա լիգայի հաղթող «Արցախ» թիմի անդամներին
505
Ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ., 16:05

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի առաջնությունում հաղթող դարձած «Արցախ» թիմի անդամներին: Նախագահը կարևորել է այդ հաղթանակը՝ նշելով, որ դա մարզիկների և մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Երկրի ղեկավարը շեշտել է, որ համառորեն պետք է ձգտել հասնել նոր հաջողությունների՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը: