Al Jazeera-ն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին
1950 Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 22:40 Արաբական Al Jazeera հեռուստաընկերությանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին: Հեռուստաընկերության կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ վերջերս ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել՝ իր վարչապետության դեմ ցույցերից հետո: Վերջին 10 օրում, ինչպես նկատում է կայքը, հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել մայրաքաղաք Երևանի փողոցներ և պահանջում էին իշխանություններից լիազորություններից զրկել Սերժ Սարգսյանին: «Եվ, վերջապես երկուշաբթի օրը Սարգսյանը հայտարարեց, որ կատարում է ցուցարարների պահանջը»,- ասվում է հոդվածում: «63-ամյա Սարգսյանն, ով ղեկավարել է երկիրը 10 տարի, ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում»,- գրում է Al Jazeera-ն: Կայքը հաղորդում է նաև, որ Սարգսյանի դեմ ցույցերին էին միացել մի խումբ զինվորականներ: Նշենք, որ ավելի վաղ Ս. Սարգսյանի հրաժարականին անդրադարձել էին ՌԴ ԱԳՆ-ն, որի հայտարարություն մեջ, մասնավորապես, ասված էր, որ Ռուսաստանը մշտապես Հայաստանի կողքին է: ԵԱՀԿ ՄԽ-ն, իր հերթին, կոչ էր արել խուսափել տարածաշրջանում լարվածությունից: |
«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
187Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
121Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
149Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
145Երեկ, 16:54«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան
144Երեկ, 16:48«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
149Երեկ, 16:30«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց
212Երեկ, 16:24Հայաստանը ստացել է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված Ռուսաստանի նամակը
153Երեկ, 15:54