Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ի՞նչ հրատապ հարցեր կքննարկեն Փաշինյանն ու Պուտինը Սոչիում

Ի՞նչ հրատապ հարցեր կքննարկեն Փաշինյանն ու Պուտինը Սոչիում
1935
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 21:00

Մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը, փոխանցում է ТАСС-ը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Այս տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Ուշակովը հստակեցրել է, որ նիստին կմասնակցեն ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև ՀՀ նորանշանակ վարչապետը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կանցկացնեն Սոչիում: