Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ութ թիմ

Ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ութ թիմ
854
Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ., 19:20

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, 2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի ՖԱ», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» թիմերը:

Այսպիսով, Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի ութ թիմով: Առաջնության խաղացանկը և մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ: