Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ադրբեջանում թունավորվում են բամբակի դաշտերից». Աշոտ Ասատրյան

«Ադրբեջանում թունավորվում են բամբակի դաշտերից». Աշոտ Ասատրյան
983
Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 23:10

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ Ադրբեջանում սկիզբ է դրվելու բամբակի արտադրությանը և դրա եկամուտները հավասար են լինելու նավթին:

Ուրեմն, բամբակի արտադրությունը սկսեց զարգանալ, բայց երևի մի բան սխալ արվեց, դե ինչպես միշտ անում են Ադրբեջանում: Հիմա երկրի մոտ 3 շրջան կանգնած են թունավորման վտանգի առջև:

Հունիսի 10-ից Ադրբեջանի Թերթերի, Իմիշլիի և Եվլախի շրջաններում ավելի քան 200 մարդ թունավորվել է բամբակի դաշտերում աշխատելուց՝ քիմիական նյութերի միջոցով:

Թունավորվողների մի մասը երեխաներ են, որոնց իրենց հետ աշխատանքի են տարել ծնողները:

Նախնական տվյալներով թունավորման պատճառ է հանդիսացել «Formula 5-FEC» քիմիական նյութը, որն օգտագործվում է մոլախոտերի և միջատների դեմ: Հայտնի է, որ աշխատողները դուրս են եկել դաշտը այն բանից հետո, երբ դաշտերը այդ նյութով մաքրվել են, իսկ աշխատողներին չեն զգուշացրել դրա մասին, որպեսզի նրանք հատուկ հանդերձանք կրեն:

Դեպքի առթիվ արդեն կան 5 ձերբակալված պետական պաշտոնյաններ, ովքեր թերացել են իրենց աշխատանքում: