Զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն Մոսկվայում. ձերբակալվել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Չեչնիայի քաղաքացիներ
1960 Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 13:00 Նախօրեին Մոսկվայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցները հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով, հաղորդում է readovka.news-ը: Ձերբակալվածների թվում են Հայաստանի 7, Ադրբեջանի 8, Վրաստանի 1 և Չեչնիայի 2 քաղաքացիներ: Վիճաբանությունն սկսվել է ավտովթարից, որը տեղի է ունեցել «ՎԱԶ» և «Մերսեդես» մակնիշների մեքենաների մասնակցությամբ: Երկու մեքենաների վարորդները դուրս են եկել մեքենաներից և սկսել հայհոյել միմյանց: Նրանցից մեկը բեռնախցիկից հանել է ատրճանակը, մյուսը՝ մուրճը: Վարորդների վիճաբանությանը միացել են ուղևորները: Դեպքը տեղի է ունեցել վարորդներից մեկի ընկերոջ գրասենյակի մոտակայքում, և վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Գործի են դրվել դանակներ, երկաթյա ծողեր և այլ իրեր: Դեպքի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել 3 մարդ. Չեչնիայի 25-ամյա քաղաքացին գլխուղեղի, քթի, ծոծրակի վնասվածքներ է ստացել, տղամարդը, ում ինքնությունը չի հաստատվել, տեղափոխվել է հիվանդանոց ծակող-կտրող առարկայից ստացված և հրազենային վնասվածքներով, և 31-ամյա տղամարդը՝ գլխուղեղի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով: Ծեծկռտուքի մասնակիցներից մեծ մասը պաշտոնապես գրանցված է Մոսկվայում և պաշտնապես չի աշխատում: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
202Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
154Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
350Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
37723.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
103123.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
35422.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
47422.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
34922.04.2024, 13:18