Շիրակի մարզում թիվ 102 ռազմաբազայի ջոկի հրամանատարը կոտրել է «Դվին» հարսանյաց սրահի պատուհանը, ներս մտել ու վնասել ողջ գույքը
1153 Կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ., 11:40 Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և անտեղ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները ձայնասյուները և այլ իրեր: Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ խմածության աստիճանը ամենաբարձրն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է: Աղբյուրի տեղեկություններով՝ նրան հանձնել են թիվ 102 ռազմաբազայի հրամանատարությանը: |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
6300:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
147Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
137Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
26525.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
19625.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
38225.04.2024, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
41623.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
111723.04.2024, 09:48