Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Պարզվեց, որ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի ձայներ չունի Հայաստանում». Ժաննա Ալեքսանյան

«Պարզվեց, որ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի ձայներ չունի Հայաստանում». Ժաննա Ալեքսանյան
399
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 14:05

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամենակայֆն էն էր, որ ընտրակաշառքի եզակի դեպքերը մեծ աղմուկ էին բարձրացնում և այդ դեպքերը բացառապես կապված էին ԲՀԿ-ի անվան հետ։ Պարզվեց, որ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի ձայներ չունի Հայաստանում, իհարկե, սրան պետք է հավելել նաև Նաիրա Զոհրաբյանի խիստ ագրեսիվ քարոզարշավը, որն, անկասկած, ի վնաս էր։ Վերջապես ունենք այն, ինչի մասին երազել ենք՝ ընտրություն և ընտրելու իրավունք։ Այս իրավունքը մերն է, մեզանից յուրաքանչյուրինը, որի պտուղները տեսնելու ենք շուտով»։