Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է. նա եկել է որդուն տուն տանի
789 Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 22:15 Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, որ որդուն մոտ օրերս ազատ են արձակելու: - Երբ Ումութը փոքր երեխա էր, իրեն մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի սահմանն էր: Փոքր ժամանակ Ումութը տարբեր լեգենդներ էր լսել այն մասին, թե ինչեր կան այդ բլրի ետևում և իր մոտ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից: Այս տարի, երբ երկար ընդմիջումից հետո Ումութը նորից յայլա եկավ, մորն ասել էր, որ գնում է թեյի համար խոտաբույս հավաքելու ու գնացել էր բլրի ուղղությամբ: Բլրի վրա անասուններ են եղել և Ումութը գնացել է՝ նրանց ետ բերելու: Անասուններին բերելուց հետո իր հետաքրքասիրությունից դրդված որոշել է անցնել բլրի մյուս կողմն ու գալ Հայաստան: Միամիտ, պարզ ու հետաքրքրասեր երեխա է: Նա գիտակցել է, որ դեպի սահման է գնում, սահման է անցնելու, բայց չի գիտակցել, որ դա հանցանք է: - Իսկ այստեղ գտնվելու ընթացքում Ձեր որդին գո՞հ է եղել իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից: - Երբ առաջին անգամ եկա նրան տեսակցության, նա շատ գոհ էր: Իրեն շատ լավ են վերաբերվել: Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը: Հետագայում մանկական գաղութում փոքր միջադեպ էր տեղի ունեցել հերթապահներից մեկի հետ, որը լեզուն չհասկանալու հետևանք էր: Դրան կարևորություն չեմ տալիս, այդ միջավայրում հնարավոր են նման բաներ: Բայց որդիս չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության և ինքնության համար: Ընդհակառակը՝ ելնելով իր ինքնությունից այստեղ ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ: - Արդեն 2-րդ անգամ եք գալիս Հայաստան: Այս անգամ Ձեր գալու նպատակը ո՞րն է: Տեսակցությա՞ն համար եք եկել, թե՞ այլ զարգացումներ կան: - Ինձ զանգահարեցին և ասացին, որ որդուս ազատ են արձակելու: Խնդրեցին գամ որդուս ետևից, որ իրեն տուն տանեմ: Այսօր քննիչի հետ խոսեցինք: Ասաց՝ իրենք պարզել են, որ որդիս որևէ հետին նպատակ չի ունեցել, հետախուզման մեջ չի եղել, ահաբեկչական կառույցների չի անդամակցել: Այնուամենայնիվ, նա սահման էր հատել, այսինքն՝ հանցանք էր գործել և անհրաժեշտ էր օրինական ճանապարհով, նախատեսված ընթացակարգով պարզել հանգամանքները: Քննիչը հայտնեց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ նրանք պատրաստվում են գործը կարճել և որդուս ազատ արձակել: Կինս և ես այլևս չէինք դիմանում: Ամեն օր տեսնում էինք, թե ուրիշ երեխաներ ինչպես են դպրոց գնում, իսկ մեր երեխան չկար, հեռու էր մեզնից: Մայրն ամեն օր արտասվում էր: Այս մարդկային վերաբերմունքի համար նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտոնյաներին, ղեկավարությանը և ժողովրդին: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Կապտուկները և մնացյալը մի քանի օրից չեն լինի». կիրանցեցի
6103:18Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել ու սպառնացել
9502:06«Ես՝ անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին». Վարդան Ղուկասյան
7702:00Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ
7101:54«Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ». պատգամավոր
6501:48«Սա ամբողջ հայ ժողովրդի գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է». Թաթոյան (լուսանկար)
6501:36Ոստիկանությունը հերքում է
7900:48Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկանին
10100:18