Արցախում պարգևատրվել են տարվա լավագույն մարզիկները

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
Երկրի ղեկավարը 2017 թվականը բնութագրել է որպես մեր հանրապետության համար սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի, ինչի մասին են վկայում արցախցի մարզիկների հաղթանակներն ու մեդալների նվաճումներն աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում:
«Այսօր մենք կարող ենք փաստել՝ մեր հանրապետությունն ունի ձևավորված սպորտային դպրոցներ, որոնք պատրաստ են լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Փոքր Արցախն, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ, և մեր հաղթանակները դրա վառ օրինակներից են: Առողջ, ֆիզիկապես ուժեղ, կիրթ, նպատակասլաց և հայրենասեր երիտասարդությունը մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, մեր երկրի և պետության հուսալի պաշտպանը, նրա բնականոն զարգացման և զորացման ամենամեծ ներուժը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանը մաղթել է բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ՝ հավելելով, որ այն ուշադրությունը, որը դարձվում է պետության կողմից մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, այսուհետ ևս կկրի մշտական և շարունակական բնույթ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
156Երեկ, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
23003.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
45403.11.2026, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
68303.11.2026, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
28902.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
29502.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
34601.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
33801.11.2026, 20:48