Ալիևի վարչակազմը հայտնել է արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառների մասին
![]() 1093 Չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ., 10:35 «2016թ. սեպտեմբերին սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի լիազորությունները 5-ից երկարաձգվեցին 7 տարով: Եվ քանի որ դա նոր պատմական փուլի սկիզբ դարձավ, պետության ղեկավարն արտահերթ ընտրությունների ճանապարհով ընտրողների վստահության քվեին դիմեց», այս մասին «АзерТАдж»-ին ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների նշանակման պատճառ են նաև 2018թ. Ադրբեջանում նախատեսված մի շարք միջազգային միջոցառումները: Բացի այդ, ըստ Մամեդովի, կա հավանականություն, որ «Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացներն աստիճանաբար կսրվեն և կազդեն Ադրբեջանի վրա»: Եվ հենց այդ բացասական ազդեցությունը վերացնելու նպատակով, ըստ Ալիևի օգնականի, նախագահական ընտրությունների ամսաթիվը տեղափոխվեց: Ավելի վաղ Ադրբեջանի ընդդիմությունը հայտնել էր նախագահական ընտրություններին չմասնակցելու մտադրության մասին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
