«Աշխատանքիս ամենամեծ գնահատականը երեխաների՝ ուրախությունից փայլող աչիկներն են». տիկնիկագործ Մերի Առաքելյանն ու նրա կերպարային տիկնիկները

Տիկնիկագործ Մերի Առաքելյանը հեքիաթի մի շող է բերում մեր իրականություն: Երևանցի Մերին ամուսնացել է արցախցու հետ և այժմ ապրում ու ստեղծագործում է Ստեփանակերտում: MAMUL.am-ի հետ զրույցում նա պատմում է. «Իմ բոլոր խաղալիքները և տիկնիկները գործում եմ ես: Մեկ տարուց ավելի է, ինչ սկսել եմ զբաղվել տիկնիկագործությամբ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ աղջիկս խնդրեց իր համար գործել իր սիրած կինոհերոսուհուն: Գործեցի, առաջին անգամի համար բավականին հաջող ստացվեց ու սկսեցի ավելի խորանալ արվեստի այդ տեսակի մեջ: 



Մերիի տիկնիկները հիմնականում կերպարային են: 


Կերպարային տիկնիկ պատրաստելիս պետք է ոչ միայն ստանալ երեխայի կամ մեծահասակի արտաքին նմանությունն, այլև կարողանալ փոխանցել նրա բնավորությունը, տրամադրությունն, զգացմունքները: Եթե այդ ամենն ստացվում է, տիկնիկը կյանք է ստանում: Ինձ գրեթե բոլորն ասում են, որ իմ տիկնիկները կարծես կենդանի լինեն, կարծես խոսում են քեզ հետ»:

MARY Fancy Crafts-ի տիկնիկներն ամբողջովին հավաքված են մետաղական կոնստրուկցիայի վրա, ինչի շնորհիվ նրանց ձեռքերը, ոտքերը ծալվում են, մարմինն ամբողջությամբ շարժական է: 



«Ֆինանսական առումից զատ ամենամեծ գնահատականն աշխատանքիդ, իհարկե, երեխաների՝ ուրախությունից փայլող աչիկներն են: Գիտեք, գրեթե, բոլոր իմ պատվիրատուները հետո ինձ գրում են ու պատմում, թե ինչպես իրենց երեխաներն օրերով չեն բաժանվում իրենց տիկնիկներից, գիշերները վերցնում են իրենց հետ քնելու, անգամ մանկապարտեզ են տանում իրենց հետ: Այնքան են կապվում, որ մեկ րոպե անգամ չեն կարողանում բաժանվել իրենց փոքրիկ նմանակներից: Դա իմ աշխատանքի ամենասիրելի մասն է»:









Կերպարային տիկնիկներից բացի Մերին գործում է նաև, այսպես կոչված՝ մարդուկներ տարբեր կենդանիների, մրգերի, մուլտհերոսների, մարդկանց կերպարներով:





Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ
44306.11.2026, 16:24
Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
198230.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
105226.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
114125.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
112424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
134620.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
221930.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
224428.09.2026, 09:42