Շուշիում 4 թանգարան է գործում. Կերպարվեստի պետական թանգարանը 630 ցուցանմուշ ունի

Պատմական Շուշի քաղաքում, պատերազմի վերքերը սփոփելուց հետո, արցախցիները ձեռնամուխ եղան նաև մշակութային կյանքի զարգացմանը: Մշակութային Շուշին նոր շունչ ստացավ: Այսօր քաղաքում չորս թանգարան է գործում՝ Կերպարվեստի պետական թանգարանը, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, Շուշիի պատմության թանգարանը, Շուշիի պատկերասրահը: Մշակութային օջախները այցելուներին ներկայանում են հայկական մշակույթի լավագույն դրսևորումներով: Այդ թանգարանների գործունեությունը համակարգող «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստաբան Լուսինե Գասպարյանը, խոսելով Կերպարվեստի թանգարանի մասին, նշել է, որ այն բացվել է 2013թ. մայիսի 9-ին՝ պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ:
Թանգարանի շենքը կառուցվել է Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա՝ պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները: Հավաքածուն կազմված է նվիրատվություններից: Թանգարանի առանձնահատկություններից են նվիրատուների հարուստ ցանկը և ներկայացվող աշխատանքների ընդգրկուն աշխարհագրությունը՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Եթովպիա, Ինդոնեզիա, Մադագասկար և այլն:
Արժեքավոր են հատկապես թանգարանում պահվող նշանավոր արվեստագետների գործերը (Մ. Սարյան, Ն. Գառզու, Է. Շահին, Ժանսեմ, Հ. Հակոբյան, Դ. Բուռլյուկ, Ա. Շևչենկո, Ա. Սաֆոխին, Դ. Պլավինսկի և այլք): «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխանցմամբ Կերպարվեստի պետական թանգարանում այսօր 630 ցուցանմուշ կա: Դրանց թիվն անըդհատ ավելանում է նվիրատուների շնորհիվ:
Թանգարանների ուշադրության կենտրոնում են հանրակրթական դպրոցների հետ կրթական ծրագրերը: Հաճախակի են կազմակերպվում այցեր թանգարաններ, որտեղ դպրոցականները մասնակից են լինում գիտակրթական միջոցառումների, ինտելեկտուալ խաղերի անցկացմանը: Շուշիի թանգարաններն իրենց հյուրընկալ դեռները սիրով են բացում նաև ժամկետային զինծառայողների առջև:
Խոսելով 2018թ. նախանշված միջոցառումների մասին՝ տիկին Գասպարյանը նշել է, որ Կերպարվեստի թանգարանում կկազմակերպվեն անհատական ցուցահանդեսներ, դասական համերգներ, կինոդիտումներ, գեղանկարի և քանդակի սիմպոզիումներ, մշակութային, կրթա-դաստիարակչական միջոցառումներ: Թանգարանի միջազգային նախագծերից է հայտնի շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի սիմպոզիումը, որն այս տարի կանցկացվի 6-րդ անգամ:
Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի գործունեությանն առհասարակ, ապա, ինչպես տնօրենն է նշում, սերտորեն համագործակցում են Հայաստանի պատմության թանգարանի հետ: Նախանշված է գործակցություն նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հետ, տեղեկացնում է «Պատմամշակությաին արգելոց թանգարանների և պետական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
5016:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
27608.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
45907.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
50906.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
51806.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
40706.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
36606.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
73302.09.2026, 20:48