Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Ջերրի Թարխանյանի որդին գլխավորել է Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը

Ջերրի Թարխանյանի որդին գլխավորել է Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը
744
Ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ., 15:40

Լեգենդար մարզիչ Ջերրի Թարխանյանի որդին՝ Ջորջ Թարխանյանը․ համաձայնել է գլխավորել Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը՝ 2018 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ։

Ջորջ Թարխանյանը 22 տարի աշխատել է քոլեջում՝ որպես մարզիչ։ Նրա գլխավորությամբ թիմերը տոնել են 225 հաղթանակ և ընդամենը 89 պարտություն: Նա 3 անգամ դարձել է տարվա մարզիչ:

«Ես մեծ ակնկալիքով եմ սպասում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը ներկայացնելուն։ Շատ մեծ պատիվ է, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից ինձ տրվել է այսպիսի հնարավորություն, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան բերենք C դիվիզիոնի ոսկե մեդալները»,- նշել է Ջորջ Թարխանյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 22-29-ը՝ Կոսովոյի Պրիշտինա քաղաքում: Ստուգատեսին մեր ընտրանին հանդես է գալու Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Մոլդովան, Իռլանդիան, Մալթան և Մոնակոն։