Գորիսում մեկնարկեց Հայաստանի դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Գորիսում այսօր կայացավ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադան անցկացվում է 2006 թվականից: Օլիմպիադային մասնակցում են նախընտրական փուլերը հաղթահարած 18 դպրոցների թիմերը՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից:
Բացման արարողությանը մասնակիցներին ողջունեցին Սյունիքի մարզպետ, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը:
Այնուհետև ցուցադրվեց օլիմպիադայի 11 տարվա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմը, ապա ներկաներին իրենց գեղեցիկ ելույթներով ողջունեցին Սյունիքի երգի և պարի անսամբլը: Միջոցառումն ամփոփվեց թիմերի միջև վիճակահությամբ, որի արդյունքում պարզ դարձան առաջիկա օրերի մրցող զույգերը:
Խաղերը կմեկնարկեն մայիսի 5-ին՝ ժամը 15:00-ին ք. Գորիսի «Դիանա» հյուրանոցում:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
85Երեկ, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
197Երեկ, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
307Երեկ, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
20102.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
23302.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
28401.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
27501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
36431.10.2026, 19:12