Հայտնի են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

Վանաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը, որին մասնակցել են 12 հանրակրթական դպրոցների թիմեր:
2018 թվականին 4-7-րդ դասարանների միջև անցկացված «Սպորտլանդիայի» հաղթող է դարձել ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի № 23 միջնակարգ դպրոցի և ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի №1 հիմնական դպրոցի թիմերը:
«Սպորտլանդիայի» մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվել են գավաթներ, հավաստագրեր և դրամական պարգևներ (1-ին տեղ՝ 450.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 250.000 ՀՀ դրամ): Պարգևատրումն իրականացրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը և Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բեռնեցյանը: Մրցույթում 4-րդից 12-րդ տեղերը զբաղեցրած դպրոցներին տրվել են շնորհակալագրեր և մարզագույք: Մասնակից բոլոր երեխաներին հանձնվել է մարզահագուստ:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
85Երեկ, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
197Երեկ, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
307Երեկ, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
20102.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
23302.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
28401.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
27501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
36431.10.2026, 19:12