Հայտնի են թեթև աթլետիկայի Հայաստանի չեմպիոններն ու չեմպիոնուհիները

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է ատլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի և Արցախի Հանրապետության մարզադպրոցների, մարզական ընկերությունների հավաքական թիմերի շուրջ 115 մարզիկ-մարզուհիներ:
Կանանց մրցապայքարում ըստ մրցաձևերի ատլետիկայի Հայաստանի Հանրապետության 2018 թվականի առաջնության հաղթողներ են դարձել. 100 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (12.07), 100 մ արգելավազք՝ Մելինե Ադամյանը (16.11), 200 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (25.15), 400 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (55.85), 800 մ վազք՝ Լիլիթ Հարությունյանը (2.19.39), 1500 մ վազք՝ Էլլադա Ալավերդյանը (4.56.38), հեռացատկ՝ Յանա Աբրահամյանը (5.46), եռացատկ՝ Մարիետա Մինասյանը (12.36), գնդի հրում՝ Ժաննա Շահնազարյանը (10.61), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյանը (49.46), նիզակի նետում՝ Մարիամ Մկրտչյանը (34.64), սկավառակի նետում՝ Ժաննա Շահնազարյանը (31.80) և 4x100 փոխանցավազք վարժությունում Երևանի ատլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմը (51.90), իսկ 4x400 փոխանցավազքում՝ Վանաձորի ատլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմը (4.09.07):
Տղամարդկանց մրցապայքարում ըստ մրցաձևերի ՀՀ չեմպիոններ են դարձել՝ 100 մ վազք՝ Ռաֆայել Պետրոսյանը (11.47), 200 մ վազք՝ Ռազմիկ Մկրտչյանը (22.30), 400 մ վազք՝ Նարեկ Ղուկասյանը (49.64), 400 մ արգելավազք՝ Նարեկ Ղուկասյանը (57.19), 800 մ վազք՝ Ռոման Ալեքսանյանը (1.55.61), 1500 մ վազք՝ Երվանդ Մկրտչյանը (3.52.90), 3000 մ վազք՝ Երվանդ Մկրտչյանը (8.33.74), հեռացատկ՝ Արտակ Համբարձումյանը (7.42), եռացատկ՝ Լևոն Աղասյանը (16.65), գնդի հրում՝ Մանուկ Մանուկյանը (15.99), նիզակի նետում՝ Մելիք Ջանոյանը (60.18), սկավառակի նետում՝ Մանուկ Մանուկյանը (50.80), 4x100 փոխանցավազք՝ Գյումրի քաղաքի մարզադպրոցի թիմը (44.54) և 4x400 փոխանցավազք՝ Գյումրու Ռ. Էմմիյանի անվան մարզադպրեցի թիմը (3.34.59):
Առաջնության արդյունքներով կձևավորվեն ՀՀ հավաքական թիմերը, որոնք մեր երկիրը կներկայացնեն միջազգային մրցահարթակներում՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
85Երեկ, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
197Երեկ, 18:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
307Երեկ, 13:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
20102.11.2026, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
23302.11.2026, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
28401.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
27501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
36431.10.2026, 19:12