Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Նորբերտո Բրիասկոն Բալեկյանը զինվորական ծառայությունից տարկետում է ստացել

Նորբերտո Բրիասկոն Բալեկյանը զինվորական ծառայությունից տարկետում է ստացել
570
Ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ., 17:50

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրական»-ի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկոն Բալեկյանը տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի։

«Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 21-ի № 176-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին, որը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին: Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»,- նշված է որոշման մեջ։