Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթողի անունը կորոշվի վերջին տուրում

Երեկ տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 8-րդ տուրը: Տուրի երկու կենտրոնական պարտիաներում միմյանց դեմ մրցում էին Հրանտ Մելքումյանը ու Կրիշնան Սաշիկիրիանը և Զավեն Անդրիասյանը ու Սետուրամանը: Առաջին խաղատախտակի վրա Մելքումյանը հաղթանակի հասնելու համար դիմեց չափազանց մեծ ռիսկի և արդյունքում պարտվեց: Անդրիասյան – Սետուրաման պարտիան դարձավ տուրում, ինչպես նաև ամբողջ մրցաշարում ամենաերկարը: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը ուներ որոշակի առավելություն, սակայն Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստերը պաշտպանվեց շատ հստակ և 128 քայլ և 6 ժամից ավել տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ: Նախավերջին տուրում կարևոր հաղթանակ տոնեց Հայաստանի չեմպիոն և Կարեն Ասրյանի հուշամրցաշրի նախորդ տարվա հաղթող Հայկ Մարտիրոսյանը. Հայաստանի գործող չեմպիոնը հեշտորեն առավելության հասավ Բելառուսը ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Ստուպակի նկատմամբ:
Այսպիսով, վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Հրանտ Մելքումյանը, Ռինատ Ջումաբաևը, Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Անդրեյ Ժիգալկոն և Արամ Հակոբյանը իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր: Այս բոլոր շախմատիստները պահպանում են մրցաշարի հաղթող դառնալու տեսական հնարավորություն:
Վերջին տուրի կենտրոնական պարտիաներում միմյանց դեմ կմրցեն Հնդկաստանի հավաքականի անդամներ Կրիշնան Սաշիկիրանը և Սետուրամանը ու Հայաստանի հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
7821:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
18418:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
28813:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
197Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
231Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
28201.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
27201.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
36231.10.2026, 19:12