Գագիկ Ծառուկյանն ապտակել է ազատամարտիկի, ով նաև երիտասարդների աշխարհի չեմպիոնի հայր է

Երեկ՝ հուլիսի 2-ին, օլիմպավանում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով 50-ամյա տղամարդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ MAMUL.am-ի տեղեկություններով՝ տուժածը երիտասարդների աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովի հայրն է՝ ազատամարտիկ Վյաչեսլավ Հարությունովը։ Հարությունովն արցախյան հերոսամարտի մասնակից է։ Անբասիր ծառայության համար պարգևատրվել է «Մարտական խաչ»-ով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներ» հուշամեդալով։
MAMUL.am-ի թղթակցին հայտնի են դարձել նաև միջադեպի մանրամասները։ Հարությունովի որդին, 2012-ին երիտասարդների աշխարհի չեմպիոն հռչակվելուց հետո, մեկնել է Ռուսաստան։ 2015-ին նա, ֆեդերացիայի հորդորով, վերադարձել է հայրենիք և մասնակցել Բաքվի խաղերին, ապա Թուրքիայում կայացած Սամսունի միջազգային մրցաշարին, որը վարկանշային էր Ռիոյի օլիմպիական խաղերի համար։ Բաքվում Նիկոլին ուղեկցում էր հայրը՝ Վյաչեսլավը։ Մրցաշարերին արդյունքի չհասնելու պատճառով, Նիկոլը պետք է զորակոչվեր բանակ՝ չկարողանալով շարունակել մարզական կարիերան։ Նիկոլը որոշել է փախնել զորակոչից և այժմ հետախուզման մեջ է։ Նիկոլի հայրը, երեկ կայացած ժողովի ընթացքում, բարձրաձայնել է որդու խնդիրը՝ Ծառուկյանին խնդրելով լուծել այդ հարցը։ Ծառուկյանը, բոլորի առաջ, խոստացել է հետ վերադարձնել Նիկոլին և լուծել նրա զինվորական ծառայության հարցը։ Ժողովի ավարտից հետո, սակայն, Հարությունովը մոտեցել է Ծառուկյանին, նրանց միջև վիճաբանություն է ծագել։ Հարությունովի խոսքով՝ Ծառուկյանը նրան ապտակել է, ապա վրա են հասել նրա թիկնապահները, ովքեր ծեծի են ենթարկել Հարությունովին։


Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
7821:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
18418:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
28813:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
197Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
231Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
28201.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
27201.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
36231.10.2026, 19:12