Հայտնի են 2018 թվականի լավագույն մարզական ընտանիքները

Հուլիսի 23-28-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հոբելյանական՝ 15-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլում 167 ընտանիքներ (որոնցից 23-ը՝ հաշմանդամություն ունեցողներ) մրցել են տարվա լավագույն ընտանիքի տիտղոսին արժանանալու համար:
Ընտանիքները, որոնք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը, պայքարել են 6 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք 30 մ, վարժություն բասկետբոլի գնդակով, ուժային վարժություն (գնդի հրում), խաղային փոխանցավազք՝ թենիսի գնդակով, հեռացատկ (տեղից), խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ):
Ըստ տարիքային խմբերի տարվա լավագույն մարզական ընտանիքներ են հռչակվել՝
1-ին տարիքային խմբում՝ Անդրեասյանների ընտանիքը (ՀՀ Սյունիքի մարզ),
2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (ՀՀ Կոտայքի մարզ),
3-րդ տարիքային խմբում՝ Գեղամյանների ընտանիքը (ՀՀ Շիրակի մարզ),
4-րդ տարիքային խմբում՝ Ալեքսանյանների ընտանիքը (ՀՀ Շիրակի մարզ) և հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքներից՝ Նազարյանների ընտանիքը (ՀՀ Լոռու մարզ):
Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվել են 500.000-ական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400.000-ական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300.000-ական դրամով:
Թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած համայնքներն արժանացել են գավաթների: Այս տարի այդ գավաթներին արժանացել են Երևանի (1-ին տեղ), Կոտայքի (2-րդ տեղ) և Շիրակի (3-րդ տեղ) թիմերը:
Չորս խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց (մայր կամ հայր) ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներն արժանացան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված 100.000 ՀՀ դրամ դրամական պարգևներին:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
5421:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
16718:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
27213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
191Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
228Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27901.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26901.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35931.10.2026, 19:12