Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ռոբերտ Հովհաննիսյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության հաղթող, Մանուէլ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ռոբերտ Հովհաննիսյանը` Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության հաղթող, Մանուէլ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր
435
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 12:50

Հայ շախմատիստների հաղթանակով ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի 8-րդ խաղարկությունը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը և գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Հովհաննիյսնը, իսկ Պետրոսյանը արժանացավ արծաթե մեդալի: Մրցաշարում մեր 3-րդ պատվիրակ Սամվել Տեր-Սահակյանը, ով մրցաշարի մեծ մասը ընթանում էր առաջատարների խմբում, վերջնամասում երկու պարտություն կրեց և միավորով գրավեց միայն 23-րդ հորիզոնականը: