Հայտնի են «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի հաղթողները

Այսօր Ծաղկաձորում կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին և մրցանակակիրներին պարգևատրեցին նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը:
Մրցույթին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ավելի քան 190 ներկայացուցիչներ, ովքեր ուժերն են չափել շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:
Հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրերի, մեդալների և դրամական մրցանակների, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին հանձնվել են գավաթներ և շնորհակալագրեր:
Ըստ մարզաձևերի մրցույթի հաղթողներ են դարձել՝ Մելինե Ղազարյանը (սեղանի թենիս), Գևորգ Բեգլարյանը (սեղանի թենիս), Անահիտ Խալաթյանը (շախմատ), Սարգիս Աթաբեկյանը (շախմատ), Անուշ Ասլանյանը (շաշկի), Ռազմիկ Դանիելյանը (շաշկի), Սիրվարդ Թքմաջյանը (դարթս), Արմեն Բեգյանը (դարթս), Հարություն Մխիթարյանը (բազկամարտ 70 կգ), Խաչատուր Սարիբեկյանը (բազկամարտ +70 կգ), Լյուդվիգ Ղարիբյանը (շախմատ, կույրերի):
Մրցույթին մասնակցող լսողական խնդիրներ ունեցող անձանցից եռամարտ մարզաձևում հաղթել են Աննա Մարգարյանը և Նարեկ Բաբոյանը, իսկ մտավոր սահմանափակումներ ունեցող անձանցից եռամարտում հաղթել են Անժելա Սարգսյանը և Սուրեն Բալասանյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմը լավագույնն է ճանաչվել բասկետբոլ մարզաձևում:
Թիմային հաշվարկով 2018 թվականի «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի հաղթող է ճանաչվել ՀՀ Լոռու մարզի թիմը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի և ՀՀ Կոտայքի մարզի թիմերը։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
5421:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
16718:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
27213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
191Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
228Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27901.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26901.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35931.10.2026, 19:12