Ստեփանակերտում թեթև աթլետիկայի միջազգային մրցաշար է անցկացվել

Սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել հեռացատկի հայազգի լեգենդար ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմիյանի անվան գավաթի մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարին ներկա գտնվելու համար Արցախ էին ժամանել հեռացատկի Եվրոպայի ութակի և աշխարհի կրկնակի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանը և հեռացատկի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր (8 մետր 86 սմ), ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը: Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից և ԱՄՆ-ից, այդ թվում նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը (ԱՄՆ): Մրցաշարի մասնակիցներին ողջունել և երկրի մարզական կյանքում այն կարևոր իրադարձություն է որակել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: «Մրցաշարը խորհրդանշական է, քանի որ կրում է սպորտի լեգենդար երկու հայ մարզիկների անունները: Նրանց փայլուն հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, սահմանված ռեկորդները շոշափելի ազդեցություն են ունեցել թեթև ատլետիկայի զարգացման գործում՝ մեծ համբավ և պատիվ բերելով հայրենիքին: Նրանց ներկայությունն այսօր առանձնահատուկ իմաստ է հաղորդում անցկացվող մրցաշարին: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել՝ պատմական հայրենիքի այս հատվածի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և աջակցության համար»,- նշել է Արցախի նախագահը:
Մրցումների եզրափակիչ փուլում տղամարդկանց ու կանանց 100մ, 400մ, 800մ, 1000մ վազքատարածություններում և հեռացատակում առաջին երեք մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի կողմից:
Աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը, ով տղամարդկանց 100 մետր վազքատարածությունում հաղթող է ճանաչվել՝ գրանցելով 10.55 վայրկյան արդյունք, կարծում է, որ Արցախում թեթև աթլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի: «Ես այստեղ զգացի մեծաթիվ հանդիսականների աջակցություն: Արցախում թեթև ատլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի, քանի որ արցախցի մարզիկների մոտ տեսնում եմ հաղթանակի մեծ ձգտում և մինչև վերջ անմնացորդ պայքարելու կարողություն: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է և թույլ կտա նրանց ավելի քիչ մարզվելով, մեծ հաջողություններ գրանցել»,-ասել է Ալեքսանդր Դոնիկյանը:
Առաջին անգամ Արցախում գտնվող լեգենդար հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանն էլ ասել է, որ սա դեռ միայն սկիզբն է. հաջորդ տարի դարձյալ կայցելի Արցախ՝ նման մրցաշարերի կազմակերպմանն աջակցելու համար:





Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
4621:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
16018:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
26213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
189Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
227Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26801.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35831.10.2026, 19:12