Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Յուվեցի Կարոյի սպանության համար կասկածվողը փախուստի է դիմել. հայտնի է սպանության շարժառիթը

Յուվեցի Կարոյի սպանության համար կասկածվողը փախուստի է դիմել. հայտնի է սպանության շարժառիթը
2369
Կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ., 02:30

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության համար կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

Aysor.am-ի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։

Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, ով, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։

Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: