«ԼՂ հարցով բանակցություններում առաջընթաց կա». ԱՄՆ Պետդեպարտամենտ
![]() 1891 Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 21:55 Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղեկալ Ջորջ Քենթը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում առաջընթաց կա, փոխանցում է РИА Новости-ն: «Ադրբեջան այցի ժամանակ մենք ընդգծեցինք ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված առաջընթացը, որը ձեռք է բերվել ինչպես Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների, այնպես էլ Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների ժամանակ»,- ասել է նա Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Քենթի խոսքով՝ ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ լրջորեն է վերաբերվում հակամարտության կարգավորման հարցով իր պարտավորություններին: «2 շաբաթ անց ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ շփման գծում լարվածությունը նվազել է»,- հավելել է Ջորջ Քենթը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
