Արցախ այցելած ռուս գրողը՝ Բաքվի «սև ցուցակում» հայտնվելու մասին
![]() 1535 Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 14:40 Ռուս հայտնի գրող, թարգմանիչ և սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան մեկնաբանել է Արցախ այցելելուց հետո «սև ցուցակում» հայտնվելու՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի որոշումը: Ուլիցկայան նշել է, որ հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերի և Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովայի հետ մտադիր էր մեկնել նաև Ադրբեջան, որպեսզի օգներ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում: «Եթե դուք մեզ ներառում եք այդ «սև ցուցակում», ապա մենք չենք այցելի Ադրբեջան: Արդարության մասին խոսք անգամ չի կարող լինել: Ցավում եմ»,- նրա խոսքն է մեջբերում РБК-ն: Ռուս գրողը հավելել է, որ չի ցանկանում մեկնաբանել իրավիճակը քաղաքական տեսանկյունից, իսկ Արցախ այցի միակ նպատակն է եղել բանակցությունների ճանապարհով հակամարտությունների կարգավորումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» էին հայտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Արցախ այցելած ռուսաստանցի կանայք: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
