Հայկ Մարտիրոսյանը՝ Ծաղկաձոր oփենի հաղթող

Ծաղկաձորում ավարտվեց Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարը, որի շրջանակում անցկացվեցին 4 մրցաշարեր: Հիմնական մրցաշարին մասնակցեցին 40 շախմատիստ, այդ թվում՝ 2 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ:
Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: 4 շախմատիստ՝ Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Հողմրցյանը, Դավիթ Շահինյանը և Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Նոզդրաչովը և Արսեն Մնացականյանը, վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 2-5-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արթուր Հողմրցյանը, իսկ Դավիթ Շահինյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Մինչև 12 տարեկանների մրցաշարի հաղթող դարձավ Դավիթ Աբրահամյանը:
Մինչև 10 տարեկանների ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Էդիկ Հովսեփյանը:
Մինչև 8 տարեկանների մրցաշարում Նարեկ Ղազարյանը 7.5 միավորով գրավեց առաջին տեղը:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
4121:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
15418:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
25213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
187Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
226Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27701.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26701.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35731.10.2026, 19:12