«Եթե կա աշխատանք, կա նաև սայթաքում». Լևոն Ջուլֆալակյան

Օրերս Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց իր մարզիկների մրցելույթները։
«Աշխարհի առաջնությունից վերադարձանք երկու բրոնզե մեդալով: Չորս քաշային կարգերում պայքարում էինք մեդալների համար, բայց երկուսն ստացվեց։ Մեդալային պայքարում էր նաև Արթուր Ալեքսանյանը, բայց վնասվածքի պատճառով չստացվեց: Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանն առաջնությունից առաջ արդեն վնասվածքներ ունեին, որոնք զգացնել տվեցին: Արթուր Ալեքսանյանը առաջին գոտեմարտում նաև կողոսկրի վնասվածք ստացավ, բայց կարողացավ մինչև վերջ տանել պայքարը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտից առաջ՝ նախավարժանքին հասկացանք, որ ավելի է բարդանում նրա վիճակը: Գոտեմարտից առաջ Արթուրին զննեց UWW-ի բժշկական կազմը և ազատեց նրան մասնակցությունից: Արթուր Ալեքսանյանը դեռ մի քանի օր կհանգստանա: Սա հոգեբանական ճնշում է իր համար։ Կհետազոտվի, ինչի անհրաժեշտություն կա, ամեն ինչ կարվի, որ նա լիարժեք առողջանա և վերադառնա հավաքական: Ինձ և բոլորիս համար այս առաջնությունում շատ ուրախացրեց Արթուր Շահինյանը: Նա պատահական ըմբիշ չէ, բայց միշտ ինչ-որ բան չէր բավականացնում նրան: Սա նրա տարիների վաստակն է: Ադրբեջանցի ըմբիշը շատ ազդվեց, որ հային պարտվեց: Չեմ կարող ասել՝ ինչու այդպես դրսևորեց իրեն: Մենք գորգ ենք դուրս գալիս՝ սպորտում հաղթելու և սպորտային խնդիրը լուծելու և, կարևոր չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է մրցակիցը՝ ադրբեջանցի, ռուս, թե՝ այլ երկրի: Իսկ շատ երկրներ, երևի, դուրս են գալիս գորգ՝ այլ խնդիրներ լուծելու համար: Ընդհանուր առմամբ, երկու բրոնզե մեդալի արդյունքն ինձ գոհացնում է: Մրցումները շատ լարված էին, բայց մեր թիմը պայքարն ավարտեց 6-րդ տեղով: Կարող էինք ավելին անել, բայց սա սպորտ է և ամեն ինչ կարող է լինել: Մեր աշխատանքը շարունակական է, երբեք տեղում չենք դոփում։ Եթե կա աշխատանք, կա նաև սայթաքում»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
4121:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
15418:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
25213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
187Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
226Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27701.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26701.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35731.10.2026, 19:12