Ա լիգա․ «Ուրարտու»-ն հաղթեց «Էրեբունի»-ին

Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 6-րդ տուրի առաջին խաղում, «Ուրարտու»-ն հյուրընկալվելիս, շատ լարված և համառ պայքարում, ի վերջո 73-72 հաշվով կարողացավ առավելության հասնել «Էրեբունի»-ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մոնտի Բոյկինսը (Ուրարտու), ով վաստակեց 29 միավոր։
«Ուրարտու» ակումբի կազմում հանդես եկող Մոնտի Բոյկինսը «Էրեբունի»-ի հետ մրցավեճում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 29 միավոր, 5 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին, և կատարեց 8 արդյունավետ փոխանցում: «Ուրարտու»-ի մյուս բասկետբոլիստը՝ Արտյոմ Ալտունինը խաղադաշտում անցկացրեց 30 րոպե, վաստակեց 23 միավոր, 16 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին, և կատարեց 2 արդյունավետ փոխանցում: «Էրեբունի»-ի կազմում հանդես եկող Ակիմ Էքոլսը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 23 միավոր,8 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:
6-րդ տուրի մյուս հանդիպումներում, վաղը՝ նոյեմբերի 10-ին, ժամը ՝ 15:00-ին «Արթիկ»-ը կընդունի «Արագած»-ին , իսկ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 15:30-ին, «Արցախ»-ն ուժերը կչափի ՖԻՄԱ-ի հետ: Հանդիպումները տեղի կունենան նախկին «Միկա» մարզադահլիճում: Մուտքն ազատ է:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
4121:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
15418:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
25213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
187Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
226Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27701.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26701.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35731.10.2026, 19:12