Հայ շախմատիստները շարունակում են պայքարն աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունում

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում շարունակվում է աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունը: Մրցաշարերում արդեն կայացել են նախատեսված 11 տուրերից 6-ը:
Մինչև 8 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնող Սոնա Կրկյաշարյանը վաստակել է 3 միավոր, իսկ աղյուսակ 6 միավորով գլխավորում է Վրաստանի ներկայացուցիչ Մգելաձե Կեսարիան:
Մինչև 10 տարեկան աղջիկներիենթախմբի Հայաստանի ներկայացուցիչ Էլեն Միրզոյանը ևս իր ակտիվում գրանցել է 3 միավոր: Այս ենթախմբում աղյուսակ 6 միավորով գլխավորում է Չինաստանը ներկայացնող Ժոու Յաֆեյը:
Մինչև 10 տարեկան տղաներիառաջնությունում Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել է 4, իսկ Վլադիմիր Շահինյանը և Դավիթ Ալեքսանյանը՝ 3-ական միավոր: Այստեղ աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Վոլկովը և Չինաստանը ներկայացնող Լի Յիհաոն:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սեդա Բադալյանը վաստակել է 2.5 միավոր: Այս ենթախմբում աղյուսակը գլխավորում Հնդկաստանի ներկայացուցիչ Շրի Սավիթհան:
Մինչև 12 տարեկան տղաներիառաջնությունում Ալեքս Սահակյանը վաստակել է 4, իսկ Էմին Օհանյանը և Միքայել Ռոստոմյանը՝ 3-ական միավոր: Այստեղ աղյուսակը 6 միավորով գլխավորում Հնդկաստանի ներկայացուցիչ Ղուկեշը:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
4121:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
15418:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
25213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
187Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
226Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27701.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26701.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35731.10.2026, 19:12