«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ ««Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն այսօր կայացած «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Լոռի»-ի ֆուտբոլիստը խաղի ավարտից հետո հարվածել է «Փյունիկ»-ի մարզիչներից մեկին։
Տեղեկացնում ենք, որ հանդիպման 68-րդ րոպեին, երբ «Լոռի»-ն գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, մեր ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը, ով այդ պահին պահեստայինների նստարանին էր, մոտեցել է գոլը տոնելու, ինչի ընթացքում «Փյունիկ»-ի մարզիչ Յուրի Նագայցևը ռասիստական և վիրավորական արտահայտություններ է արել Ուդոհ Եթոպի հասցեին, ցույց է տվել վիրավորական ժեստեր, այդպիսով սադրանքի ենթարկելով մեր ֆուտբոլիստին։ Միեւնույն ժամանակ, ամբողջ հանդիպման ընթացքում, խաղի կազմակերպման եւ կարգապահության մասին խոսող Անդրեյ Տալալաևը պարբերաբար վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում տեխնիկական գոտուց, հայհոյանքներ ուղղում ոչ միայն խաղը սպասարկող մրցավարների, այլ ամբողջ մրցավարական կորպուսի հասցեին:
«Լոռի» ՖԱ-ն հորդորում է Անդրեյ Տալալաևին այսուհետ հետևել սեփական անձնակազմի աշխատակիցների վարքին, պահվածքին հանդիպման ժամանակ և դրա ավարտից հետո, հետևել նաև սեփական վարքին տեխնիկական գոտում՝ ուրիշներին մատնանշելու և անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելու փոխարեն»,- նշված է հայտարարության մեջ։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
4121:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
15418:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
25213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
187Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
226Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27701.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26701.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35731.10.2026, 19:12