«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը». Ֆրանսիայի ԱԳՆ
![]() 1577 Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 11:45 Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու որևէ հարաբերություն չունի նրանց հետ, ովքեր իրենց համարում են այդ երկրի ղեկավարներ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Այցի ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ստիպված կլինի վերանայել Փարիզի հետ հարաբերությունները: «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակված հանրապետությունը և որևէ հարաբերություն չունի այդ երկրի ղեկավարության հետ»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով Արցախի ղեկավարների փարիզյան այցի հետ կապված՝ Ադրբեջանում բողոքի ակցիաների մասին հարցին: «Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աշխատում է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման ուղղությամբ և որպես միջնորդ իր առաքելությունն է իրականացնում անաչառ կերպով»,- ընդգծել է նա: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
