Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի հավաքականների նոր մարզիչները

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի հավաքականների նոր մարզիչները
445
Հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ., 01:40

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել է բռնցքամարտի հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները․ «Այսօր հանդիպում եմ ունեցել մարզչական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի այն մարզիչների անունները, որոնք կնախապատրաստեն հավաքականներին գալիք տարում կայանալիք մրցաշարերի համար: Մեծահասակների հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը: Հավաքականի 2-րդ մարզիչ է նշանակվել Ռուդիկ Մկրտչյանը(Գյումրի): Իմ որոշմամբ հավաքականի նախկին 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը նշանակվել է ֆեդերացիայի նախագահի օգնական՝ որպես հավաքական թիմերի օգնական մարզիչ: Գալիք տարում երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Կարեն Աղամալյանը, վերջինիս կօգնի Վլադիմիր Մարկարյանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Արտյոմ Սիմոնյանը,իսկ 2-րդ մարզիչ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը(Վանաձոր): Կանանց հավաքականը կշարունակի մարզել Խաչիկ Խաչատրյանը: Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը կգլխավորի Տիգրան Արմենակյանը: Հավաքականի անդամների հետ կաշխատի նաեւ բժիշկ Հարություն Պրազյանը եւ հոգեբան Անժելա Բարխուդարյանը»,- գրել է Գևորգյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: