«Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ՝ մտածելով յուրաքանչյուր որոշման մասին». Ակմալ Բախտիյարով

«Արցախ»-ի ֆուտբոլիստ Ակմալ Բախտիյարովը, ով ղազախական ֆուտբոլի ծագող աստղերից մեկն է, շարունակում է հետաքրքրությունների առանցքում լինել.
Ղազախական sports.kz կայքը լայնածավալ հարցազրույց է անցկացրել Ակմալի հետ: Բախտիյարովի՝ մեր ակումբին և Հայաստանի առաջնությանն առնչվող մտքերը՝ ստորև.
«Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ ելույթները Հայաստանի առաջնությունում և «Արցախ»-ում: Կարծում եմ՝ գլխավոր մարզիչն այդ մասին ավելի օբյեկտիվ կխոսի: Իմ կարծիքով՝ վատ հանդես չեկա:
Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, անկեղծ ասած, զգում էի, որ շատ եմ ավելացրել: Չնայած 3-ամսյա դադարին՝ ես կարողացա արագ մարզավիճակ հավաքել:
Եթե համեմատենք Հայաստանի առաջնությունը Ղազախստանի առաջնության հետ, ապա մակարդակները գրեթե հավասար են, իհարկե պետք է համեմատությունից դուրս թողնել «Աստանա»-ին և «Կայրաթ»-ին:
Ընդհանրապես չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Արցախ», քանի որ մանկուց երազում էի ուժերս փորձել արտասահմանում, և հաշվի առնելով այն, որ «Կայրաթ»-ում ես խաղում էի Առաջին լիգայում, միանգամից արտասահմանյան լավ ակումբում հայտնվելն անհավանական կլիներ: Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ՝ մտածելով յուրաքանչյուր որոշման մասին, այդ իսկ պատճառով ես գնացի Հայաստան ու սկսեցի հանդես գալ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, ում շատ պրոֆեսիոնալ մարդ եմ համարում»:

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
14418:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
24113:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
184Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
224Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27601.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43630.10.2026, 20:30