Խինես Մելենդեսը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն
425 Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ., 19:55 Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաև երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի ֆիզպատրաստության համար: Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին: Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում: 2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է: 2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը: Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր: Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների՝ մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19): Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն և այլոք: |
«Հենո՛ ջան, երկիր ենք կորցնում, բայց դու լուռ ես»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6415:18«Արմեն Մելիքբեկյանը լափում է բյուջեի փողերը»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6914:24«Հայաստանում ակումբային ֆուտբոլը հարկվում է «Սիթի»-ներին համահավասար»․ Թաթուլ Հակոբյան
155Երեկ, 15:18Մեր հավաքականը պարտություն կրեց
232Երեկ, 01:18Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր (լուսանկար, տեսանյութ)
687Երեկ, 00:18Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է
213Երեկ, 00:00Մահացել է Արթուր Աբրահամի հայրը
17026.03.2024, 23:30Մեր հավաքականը բացեց խաղի հաշիվը
15426.03.2024, 23:24