«Հայաստանի հետ առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել». Մամեդյարով
987 Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 10:00 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացքում փոխըմբռնման հասնելու մասին, հաղորդում է «Интерфакс»-ը: «Կարծում եմ՝ Միլանում վերջին հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ փոխըմբռնման հասանք, ինչը մեզ երկար ժամանակ չէր հաջողվում»,- դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով՝ 2019 թվականին Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կմնա ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը: «Ժամանակի մեծ մասը նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Դա կլինի գլխավոր խնդիրը նաև հաջորդ տարի: Հիմնական նպատակը զգալի արդյունքների հասնելն է»,- նշել է Մամեդյարովը: |
«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
4719:48«Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը»․ Հաջիզադե
7319:00«Հայտնի է Տավուշի հանձնման ժամկետը»․ Վարուժան Գեղամյան
12018:18«Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
7416:54«Իրանը միջուկային զենք չունի»․ Լավրով
15016:36«Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն». Դավիթ Անանյան (տեսանյութ)
8916:30Կրեմլը հայտնել է Պուտինի և Ալիևի հանդիպման օրը
19816:24«Ինքը միայն հիպնոսի ու մանիպուլյացիայի գուրու է, մնացածը ֆեյք է»․ Ա․ Հովասափյան
10616:06